6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » ԵՄ-ի խորհուրդը հաստատեց իռլանդուհի Մեյրիդ Մակգինենսի նշանակումը նոր եվրակոմիսար
Աշխարհ

ԵՄ-ի խորհուրդը հաստատեց իռլանդուհի Մեյրիդ Մակգինենսի նշանակումը նոր եվրակոմիսար

ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 12-ին հաստատել Է Մեյրիդ Մակգինենսի թեկնածությունը Իռլանդիայից Եվրահանձնաժողովի նոր անդամի պաշտոնում աղմակահարույց սկանդալից հետո պաշտոնաթող եղած Ֆիլ Հոգանի փոխարեն, սկանդալ, որը կապված Էր կարանտինային նորմաների խախտման հետ: Այդ մասին ասված Է ԵՍ-ի խորհրդի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Այսօր Խորհուրդը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ընդհանուր համաձայնությամբ Եվրահանձնաժողովի նոր անդամ նշանակեց Մեյրիդ Մակգինենսին: Այդ նշանակումը հետեւել Է Ֆիլ Հոգանի պաշտոնաթողությանը եւ կտեւի մինչեւ Եվրահանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտը՝ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը»,- նշել Է Խորհուրդը՝ հավաստելով, որ իռլանդուհին պատասխանատու կլինի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության եւ կապիտալի շուկաների համար:

Ըստ որում Ֆիլ Հոգանի պորտֆելը, որն ուներ Եվրահանձնաժողովում հանգուցայիններից մեկի՝ առեւտրի եվրակոմիսարի պորտֆելը, հանձնվել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ լատիշ Վալդիս Դոմբրովսկիսին, որի նշանակմանը նույնպես հավանություն Է տրվել:

Իռլանդացի Ֆիլ Հոգանը հարկադրված Էր օգոստոսի 27-ին պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ դարձել Էր խոշոր սկանդալի ֆիգուրանտ, որն իռլանդական մամուլում ստացել Էր «Գոլֆգեյթ» անվանումը: Եվրակոմիսարը մասնակցել Է խորհրդարանական գոլֆ-ակումբի գալա-ընթրիքին, որը կայացել Է օգոստոմի 19-ին Իռլանդիայի Քլիֆդեն փոքր քաղաքում: Միջոցառումը, որին մասնակցել Է 81 մարդ, կոպտորեն խախտել Է կարանտինի կանոնները, որոնք կապված են հանրային հավաքույթների անցկացման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին