7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108185.6 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգ. «Ժամանակ»
թերթերի տեսություն

ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները. ահազանգ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

  ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։

Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։

Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին