28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » «Եռաբլուրում թաղված են հերոսներ, որոնք դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» չեն անցել»․ Արթուր Մանուկյան
Այլ Լուրեր

«Եռաբլուրում թաղված են հերոսներ, որոնք դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» չեն անցել»․ Արթուր Մանուկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը

-Երեկ կորոնավիրուսից գրանցվել է 18 մահ, բոլորը կողմնակի հիվանդություններով։ Ձեր կարծիքով`մեր երկրի համար այդ 18 մահը շատ չէ՞։ Եվ ընդհանրապես մեզ մոտ շատ են կողմնակի հիվանդություններով մարդիկ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

-Ես մտածում եմ, որ սա մի իրողություն է, որ շատ-շատ խնդիրներ վեր հանեց, և մենք ավելի պարզ հասկացանք, թե մեր համակագն ինչքան ճաքեր ունի, և ինչքան խորն են այդ ճաքերը։

-Ներողություն, սա մեր առողջապահական համակարգի բա՞ցն է, թե մեր հասարակության իր հիվանդություններին չհետևելու մշակույթ։

-Մեր հասարակությունը իր հիվանդություններին չի հետևում առողջապահական համակարգի բացերի պատճառով։ Պարզ խոսենք, հայ իրականության մեջ տղամարդիկ երբեք բժշկի չեն դիմում, մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Ես շատ ծանոթ բժիշկների եմ հարցրել, նրանք ասում են, որ այդպես է։ Ես չգիտեմ, թե ինչից է մեր հասարակության մեծ բժիշկների հանդեպ այդ թերահավատության դոզան։ Շատերն ասում են, թե այս դիմակները չեն փրկում։ Ես դիմակ եմ կրում և մի տոկոս փրկում եմ, լավ, 0,1 տոկոս։ Բայց դա կյանք է, չէ՞։ Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք դիմակ չեն կրում, երբ ամբողջ աշխարհն է ասում՝ կրեք և փրկեք կյանքեր։ Երբ 18 եք ասում, դա սարսափելի թիվ է։ Մեկն էլ է սարսափելի։ Դա ողբերգություն է, մի ընտանիքում, մի ընկերական շրջապատում և մեկ մարդու համար։ Եթե նույնիսկ դիմակը չի փրկում, բայց կա հավանականություն, որ կարող է փրկել, մենք պարտավոր ենք կրել այդ դիմակը։

-Պարոն Մանուկյան, կառավարությունը մեկ ամսով էլ է ուզում երկարացնել արտակարգ դրությունը։ Դա ի՞նչ հարց է լուծում։

-Ուղղակի զգոն պահելու հարց է, որովհետև թվերը շատ ծանր են․ ևս մի ամիս զգոն պահելու հարց է։ Շատերը բողոքում են ազդանշաններից, բայց դրանք ստիպված քայլեր են։ Մենք չենք կարող զոռով ստիպել մարդկանց, պարետային ժամ հայտարարել, ժամը 6-ից ոչ մեկը դուրս չգա։ Առանց այդ էլ ընկճախտը, դեպրեսիան արդեն շատ է, ես չգիտեմ, թե որն է ավելի վատ։ Չի կարող հասարակությունը դեպրեսիվ ապրել։

-Դուք խոսեցիք դեպրեսիայից։ Այսօր ԱԺ-ն հետ կանչեց այն օրինագիծը, որով նախատեսվում էր ավելացնել տուգանքները այն մարդկանց, որոնք դիմակ չեն կրում։ Ամեն այսպիսի նախագիծ, պատժամիջոց, հասարակությանն ավելորդ սթրեսի մեջ չի՞ գցում։

-Ես ուզում եմ հասարակությանն ասել, որ մեր թվերը շատ են, Վրաստանի թվերը քիչ են։ Երբ վերլուծում ես, թե ինչու է այսպես, պարզվում է, որ Վրաստանում շատ ավելի խիստ են եղել, տուգանքները մեծ են, մոտ 200 հազար դրամի կարգի։ Եվ այդ մարդիկ հաղթահարել են, նրանք լավ թվեր ունեն, և նույնիսկ կարդացի, որ Եվրոպան բացել է իր սահմանները Վրաստանի քաղաքացիների համար։ Եվ սա հաշվի առնելով մարդիկ առաջարկ են արել՝ գուցե մենք է՞լ խստացնենք։ Դու վերցնում ես լավ օրինակ ու փորձում ես կրկնել։

-Դուք ի՞նչ կարծիքի եք՝ արժե՞ խստացնել։

-Ես անձամբ ուզում եմ ապրել գիտակից հասարակությունում։ Ես իմ և բոլորի երջանկությունը տեսնում եմ գիտակից հասարակության մեջ։ Ես ուզում եմ, որ մարդիկ իրենց գիտակցաբար զրկեն ինչ-որ բաներից հանուն փրկված կյանքերի։ Ես կուզենայի, որ էդպես լիներ, ոչ թե խստացնեին, ոչ թե պատժեին, որովհետև պատիժը հեռավոր նպատակին չի բերում։ Հեռավոր նպատակին բերում է, երբ մարդն ինքն է գիտակցում, որ պարտավոր է հարգել դիմացինին, որպեսզի ակնկալի նույնը։ Եվ էդ փոխադարձ հարգանքն է, որ ապահովում է մեր համակեցությունը։ Ուրիշ բան դեռ չի հորինվել։ Հա, Բանտերում էլ են համակեցվում ստիպողաբար, բայց դա երջանկության ճանապարհը չէ, ուրախության ճանապարհը չէ։

-Այսօր աղմուկ է հանել նաև այն փաստը, որ «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա դադարում է կարծեմ գոյություն ունենալ, բայց մտնելու է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ։ Ձերն կարծիքով ինչո՞ւ սա այդքան աղմուկ հանեց, եթե խնդիրն այն չէ, որ վերացնեն այդ առարկան։

-Չի քննարկվել։ Լայն խոսակցություն չի բացվել։ Երբ դու ասում ես հայ ժողովրդի պատմություն և հայ եկեղեցու պատմություն, չես կարող Ավարայրի ճակատամարտը անցնել պատմության ժամին, հետո եկեղեցու ժամին։ Նույն տեքստն է, կրկնվում է, ուրիշ աղբյուր չունենք։ Պատմության աղբյուրը եկեղեցին է։

-Փաստն այն է, որ եկեղեցին, ինչպես ասում են, սուր է արձագանքում դրան և ընդդիմադիր է դարձել ձեր իշխանությանը։ Ինչպե՞ս է նույն պետության մեջ եկեղեցին և իշխանությունը հակադրվում։

-Քանի որ սրված են հարաբերությունները, ես կուզեի կարծիքս չասել։ Ես շատ երկար տարիներ սպասավորել եմ եկեղեցին, ծառայել եմ, սիրով եմ դա արել։ Բայց Հայաստանը կրոնական պետություն չէ և Հայ Առաքելական եկեղեցին պետք է այն դաշտը գտնի և վարի, որը կոչվում է հոգևոր կյանք։ Մենք աշխարհիկ պետություն ենք, չարժե երկու բան խառնել իրար։

-Դուք կողմ եք, որ առարկան մտնի «Հայ ժողովրդի պատմության» մե՞ջ։

-Ես կողմ եմ, որպեսզի մասնագետները խոսեն, իրենց փաստարկներն ասեն։ Միգուցե պետք է պահել, չգիտեմ։ Մասնագետները պետք է խոսեն, որ հասկանանք։ Եռաբլուրում թաղված են հերոսներ, որոնք դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» չեն անցել և նրանք պակաս հայրենասեր չեն։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Անանյանի հրաժարականում որևէ արտառոց բան մի՛ փնտրեք, նորմալ գործընթաց է․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ani Grigoryan

Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա հինգ ամիսների ցուցանիշները գերազանցել են 2,3 տոկոսով․ Ա․Մանուկյան

Սերինե

Որ Ստալինի դերը խաղամ կամ Հիտլերի, կամ Փաշինյանի, կարող է քննարկման թեմա՞ լինել. պատգամավոր. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին