21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ. Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ. Արայիկ Հարությունյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին Աժ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցությանայլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ… Դա նշանակում էոր ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմհամայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմմեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ… Հետևաբարես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համարպատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,- ընգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ամփոփելով ելույթը  նորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իր խիղճը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱՀ  երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի  և Հայաստանի հնրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հանրային  և գործարար շրջանակների գործիչներ:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Սերինե

Բավականին լավ է կազմակերպված. ԿԳՄՍ նախարարը այցելել է Արտաշատի քննական կենտրոն

Սերինե

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին