21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91814.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «Ես եկել եմ տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում»․ Անդրանիկ Միհրանյան
Քաղաքականություն

«Ես եկել եմ տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում»․ Անդրանիկ Միհրանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն այսօր Երևանում ընթացող «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց, որ ռուս գործընկերներին առաջարկել է հաղորդում ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության մեկամյակի կապակցությամբ, սակայն մերժում է ստացել։

Ըստ նրա՝ Ռուսաստանում չեն հասկանում ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում և որոշակի սպասողական վիճակում են։ Ա․Միհրանյանը նկատեց, որ ՀՀ նոր իշխանություններից ինքը եզակի անձանց է ճանաչում, իրեն խորհուրդ չէին տալիս գալ Հայաստան, քանի որ նա այստեղ «ժողովրդի թշնամի» է հռչակված․ «Ես եկել եմ տեսնելու, թե ինչ է կատարվում իրականում, որովհետև ես կարող եմ այս մասին պատմել շատ տարբեր լսարանների»։

Միհրանյանի խոսքով՝ ներկայիս ՀՀ իշխանության ներկայացուցիչներից շատերը նախկինում հակառուսական դիրքորոշում ունեին՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի, ընդդեմ ռուսական ռազմաբազայի և այլն, բայց այսօր երբ վարչապետ դարձավ Փաշինյանը, հանկարծ իրավիճակը փոխվեց, Փաշինյանն ասում է, որ Պուտինն իր ընկերն է և հրաշալի մարդ և, մարգինալ ընդդիմադիրից երկրի ղեկավար դառնալով, նա ընկալել է պետության ողջ պատասխանատվությունը։

Ա․Միհրանյանը նշեց, որ այսօր շատ բարդ պրոցես է ընթանում, շատ տեղերում ժողովրդի ուսերի վրա իշխանության եկած անձինք վերածվել են բռնատերերի։ Նա տարակուսեց, թե ինչու է Հայաստանում տեղի ունեցածը կոչվում հեղափոխություն, քանի որ հեղափոխության դեպքում սոցիալ-տնտեսական և քաղաքական ռեժիմն է փոխվում։

«Եթե նախկինում Հայաստանում մեղմ աֆտորիտար ռեժիմ էր, այժմ մեկ անձի իշխանություն է, երբ ինստիտուտները չեն աշխատում, այլ մեկ անձի շոու է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ուրախ կլինի, եթե սխալվի և առաջինն ինքը կծափահարի։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին