-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Ես կամավորագրվել եմ, ամեն մեկս պետք է մտածենք, որ պաշտպանում ենք մեր ընտանիքը». համայնքապետերը առաջնորդում են իրենց ջոկատները
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Ես կամավորագրվել եմ, ամեն մեկս պետք է մտածենք, որ պաշտպանում ենք մեր ընտանիքը». համայնքապետերը առաջնորդում են իրենց ջոկատները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին Ֆեյսբուքի էջով ուղիղ միացմամբ կոչ արեց հայ ժողովրդին կամավորագրվել` հանուն հայրենիքի պաշտպանության: Նա ընդգծեց, որ Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի և իր խոսքն ուղղեց քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանց ղեկավարությամբ ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կանցնեն նախնական պատրաստվածություն և կստանան համապատասխան հրահանգ իրենց գործողությունների վերաբերյալ:

Այսօր առավոտյան մարզպետներն ու քաղաքապետերն արձագանքել էին վարչապետի կոչին` նույնիսկ սահման մեկնող կամավորական ջոկատներ կային: 

NewArmenia.am-ը կապ հաստատեց Արարատի և Գեղարքունիքի մարզերի` Փոքր Վեդի և Վարդենիկ համայնքների ղեկավարների հետ` տեղեկանալու համայնքներում կամավորագրման գործընթացից:

Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այսօր առավոտյան հանդիպել են մարզպետին, իսկ հիմա էլ կամավորներով արդեն գնում են Արտաշատ քաղաք. «Կամավորների մեջ կան տարբեր տարիքի տղամարդիկ, կան նաև 90-ականներին արցախյան պատերազմի մասնակիցներ: Վաղը համազգեստ կտրամադրեն կամավորներին, որից հետո կնախապատրաստվեն սահման գնալու համար»: Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը ևս կամավորագրվել է:

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի խոսքով՝ մինչև վարչապետի կոչը, արդեն իսկ իրենց համայնքից շատերը կամավորագրվել և գնացել էին սահման, որոնց թվում կային նաև համայնքապետարանի աշխատակիցներ, իսկ իրենք էլ պատրաստ էին կամավորագրվելու. «Այսօրվանից արդեն մեկնարկել է կամավորագրման գործընթացը, և ես ինքս կամավորագրվել եմ, իմ ցանկությունն է գնալ հայրենիքս պաշտպանելու: Ամեն մեկս պետք է մտածենք, որ պաշտպանում ենք մեր ընտանիքը: Ավագանու անդամներից ևս կան կամավորագրվածներ, տարիքային խումբն էլ համապատասխանում է սահմանված չափանիշին»,- ասաց նա ու հավելեց, որ իրենց համայնքի կամավորական ջոկատը վաղն արդեն պատրաստ կլինի:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ժամկետայինների աչքերը փայլում են, կռվում են անձնվիրաբար ու մինչև վերջ․կամավորական Հովսեփ Ղազարյան

Անի Գրիգորյան

«Ասում է՝ եթե Արցախը զիջենք, Հայաստանն էլ կուզեն». կամավորի կինը՝ ամուսնու մասին

Նատա Հարությունյան

Կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ են մշակվում. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին