13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » «Ես կարծում եմ՝ Սերժը մերժված է, համակարգը՝ ոչ»․ Ռուբեն Բաբայան
Գլխավոր Նորություններ

«Ես կարծում եմ՝ Սերժը մերժված է, համակարգը՝ ոչ»․ Ռուբեն Բաբայան

NewArmenia-ի զրուցակիցը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է:

-Արվեստագետի տեսանկյունից կարո՞ղ եք ասել՝ ու՞ր է գնում երկիրը։

-Ես ավելի շատ կուզենայի ասել, թե ուր կուզենայի, որ գնար երկիրը։

-Ե՞վ․․․

-Եվ, ցավոք սրտի, նույնիսկ եթե գնում է այդ ուղղությամբ, որ ես համոզված չեմ՝ գնում է շատ դանդաղ քայլերով։ Ես կուզենայի, որ մեր երկիրը լիներ քաղաքակիրթ, որ արժեքային համակարգի կենտրոնում լիներ մարդը։ Կուզեի` մենք մեր վերաբերմունքը տարբեր պրոցեսների հանդեպ, որոնք կատարվում են և մեզ մոտ և աշխարհում, այդ արժեքային համակարգից ելնելով դրսևորեինք։ Ես կուզենայի, որ մեր երկիրը լիներ մշակութային, որ կարողանայինք իրար լսել, խոսել, իրար հասկանայինք, լինեինք համերաշխ, հավաքական։ Շատ հաճախ մենք հավաքականությունը խառնում ենք միասնականության հետ և փորձում ենք սրա տակ հասկանալ, որ՝ այ, եթե բոլորը նույն ձևով մտածեն, սա բացարձակապես հրապուրիչ բան չէ, հրապուրիչը՝ լինել տարբեր, բայց հավաքական լինել և համախմբվել մի գերխնդիր ունենալու շուրջ, որն, ըստ իս, դեռ կա։ Դա հայոց պետականության կառուցումն է։ Եվ այստեղ մենք շատ ու շատ անելու բան ունենք։

-Պարոն Բաբայան, նոր իշխանությունները որտե՞ղ են վրիպել, եթե հաշվի առնենք, որ նրանք նախկինների արժեքների կրողը չեն։

-Երբ դու հայտարարում ես, որ նոր արժեքներ ես բերում, կամ պարզապես՝ որ այդքան նոր, բայց ուրիշ արժեքներ ես բերում, պետք է շատ կոնկրետ որոշել և հայտարարել, թե ինչից ես հրաժարվում։ Դեռ 2,5 տարի առաջ, երբ հանրահավաքներ ու երթեր էին, խոսել ենք նրա մասին, որ կոչը «մերժիր Սերժին» շատ նեղ է։ Որովհետև իրականում ինչքան էլ անձնավորությունը իրենով չներկայացնի համակարգ, համակարգ մերժելը շատ ավելի կարևոր է։ Համակարգի մերժումը պետք է տեղի ունենա, ըստ իս, բոլոր ուղղություններով։

-Այսինքն, Սերժը մերժված է, համակարգը՝ ոչ։

-Ես կարծում եմ՝ ոչ այդքան։ Համենայնդեպս մենք չենք իրականացրել այն պրոցեսը, որն իրականացրել են նախկին սոցիալիստական կամ սովետական բազմաթիվ երկրներ, և որը, կարծեմ, անհրաժեշտություն է։ Իսկ ո՞ր համակարգն էր նախկին իշխանությունը ներկայացնում։ Ըստ իս դա սովետական համակարգ էր՝ միակուսակցական, մեկ լիդերով, ազգային երանգներով, որն ավելի դեմագոգիկ էր, մեծ եղբայր ընտրելով, երկիրը, ցավոք սրտի, որոշակի չափով գաղութ դարձնելով և գաղութային մտածելակերպով շարժվելով․․․

Մանրամասները` տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Սա քաղաքակրթությունների պատերազմ է. Ռուբեն Բաբայան

Անի Գրիգորյան

Բացօթյա ներկայացումների օրերն ու ժամերը կախված կլինեն եղանակից. Տիկնիկայինը սկսում է խաղերը

Անի Գրիգորյան

Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական կառույցներ պետք չեն, հանգիստ թողեք ժողովրդին․ Ռուբեն Բաբայան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին