20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68996.7 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Ես հասկանում եմ նոր օրենքի նպատակը, բայց կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է անդրադառնա ՀՀ-ում մեդիա դաշտի աշխատանքի վրա․ ԵԱՀԿ
Իրավունք

Ես հասկանում եմ նոր օրենքի նպատակը, բայց կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է անդրադառնա ՀՀ-ում մեդիա դաշտի աշխատանքի վրա․ ԵԱՀԿ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը հայտնել է իր անհանգստությունը կապված քրեական և վարչական օրենսդրական փոփոխությունների փաթեթի, COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում:

«Հայաստանում հայտարարված արտակարգ իրավճակի ընթացքում, ցանկացած ընկերություն, որը ծավալում է լրագրողական գործունեություն, (ներառված են նաև էլեկտրոնային հրապարակումները, որոնք մաս չեն կազմում ավանդական մեդիայի) կորոնավիրուսի մասին ունեն միայն պաշտոնական աղբյուրներից հրապարակելու իրավունք։ Կառավարությունը սրա կարևորությունը պարզաբանում է նրանով,որ չուղվի ագրեսիա դեպի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների նկատմամբ կամ չտարածվի խուճապ հասարակության մեջ։ Լրագրողները և խմբագիրները քննադատել են այս որշումն, ասելով որ չկա ճշգրիտ սահմանում, թե որ հաղորդագրությունը կարող է առաջացնել խուճապ, իսկ որը ոչ»,- գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ապա մեջբերում Դեսիրի խոսքերը․

«Ես ամբողջովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և սխալ նորություննեից COVID-19 պանդեմիայի ժամանակ։ Բայց միևնույն ժամանակ մեդիան կարևորագույն գործ ունի անելու՝ տարածելով կարևոր նորությունները և հակադրվելով կեղծ լուրերին։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց կարողությանը զեկուցելու պանդեմիայի մասին։ Թույլ տալով հրապարակել միայն իշխանությունների կողմից տրամադրվող ինֆորմացիան՝ սահմափակվում է մեդիայի ազատությունը և ստեղծվում հասանելիության անհամաչափություն»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին