11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53136 By Google Analytics
Գլխավոր » Ես չեմ բացառում, որ Գազպրոմը գազի գնի թանկացման հայտ ներկայացնի, ոչ էլ պնդում եմ․ Մհեր Գրիգորյան
Կարևոր

Ես չեմ բացառում, որ Գազպրոմը գազի գնի թանկացման հայտ ներկայացնի, ոչ էլ պնդում եմ․ Մհեր Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ ճեպազրույցի ժամանակ բարձրացրեց գազի գնի հարցը։

«Օրերս ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու  հանրության համար հնարավոր բարձրացումները գների, հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա » ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել՝ գազի գնի թանկացման մասին։ Փոխվարչապետ Մգեր Գրիգորյանը հայտարարեց, որ դա կարող է տեղի ունենալ  ապրիլին»,- նկատեց Ա․ Բաբաջանյանը։

Պատգամավորն ասաց, որ ՌԴ-ն գազն ու գազի գինն օգտագործում է որպես քաղաքական գործիք։ «Անցյալ տարի ՌԴ ԱԳ նախարարը Երևան այցից առաջ հայտարարում էր, որ Երևանը պատասխանատու քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ հարաբերություններում և դա ակնհայտ է»,- ասաց նա՝ հարցնելով, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞վ է պայմանավորված հավանականությունը, որ գազի գինը կարող է թանկանալ։

Ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կան պայմանավորվածություններ, որ 2020թ․-ի համար գազի գինը սահմանին չի փոխվի, իսկ ինչ վերաբերում է սահմանին, ապա եղել են ու կլինեն քննարկումներ։

«Կա դատողություն, կա պնդում, որ անհրաժեշտ են ներդրումներ։ Քննարկումներն ու հաշվարկներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով։ Ըստ այդմ, իհարկե, կան տարաձայնություններ։ Մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի։ Մենք ասել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի, իսկ մինչ այդ ըստ պայմանավորվածության չի ներկայացվի։ Մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց փոխվարչապետը։

Արման Բաբաջանյանն արձագանքեց՝ ասելով, որ ՀԾԿՀ նախագահին պետք է զգուշացնել, որ նշի ժամկետներ, քանի որ ինքը հայտարարել է, որ լինելու է այդպիսի հայտ։

Պատգամավորը նաև հարցրեց՝ ինչո՞ւ է գազի գինը հայ սպառողի համար թանկ, հնարավո՞ր է նոր քննարկումներ լինեն և Գազպրոմը չառաջադրի թանկացման մասին հայտ։

Ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց, որ ի՞նչ հիմնավորում կարող են տալ իրենք այն մարդկանց, ովքեր կարծում են, որ սակագնի ու սահմանի գնի միջև մարժան ուռճացված է կամ հիմնավորված չէ։

Խոսելով ՀԾԿՀ նախագահի հայտարարության մասին՝ փոխվարչապետն ասաց․ «Ես չեմ բացառում, որ հայտ կներկայացվի ու չեմ էլ պնդում»։

Նմանատիպ Հոդվածներ

«Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտով գազի գինը հնարավոր է ոչ թե 36 տոկոս բարձրանա, այլ 15 տոկոս. Արմեն Մանվելյան

Diana Amirkhanyan

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման բանակցություններ սկսել

Diana Amirkhanyan

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին