13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Եվրախորհրդարանը սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ Է սահմանել
Աշխարհ

Եվրախորհրդարանը սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ Է սահմանել

Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդարանը հետաքննչական լրագրողության բնագավառում մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ Է սահմանել, որն սպանվել Է ուղիղ երեք տարի առաջ։

«Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը նշում Է այն կարեւոր դերը, որը լրագրողները խաղում են մեր դեմոկրատիաների պահպանման գործում, այն կծառայի քաղաքացիներին հիշեցնել ազատ մամուլի նշանակության մասին: Այդ մրցանակը կոչված Է օգնել լրագրողներին կենսականորեն կարեւոր եւ հաճախ վտանգավոր աշխատանքում, որը նրանք կատարում են»,-հայտարարել Է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հայդի Հաութալան:

Լրագրողուհու հետաքննությունների թեմաները եղել են կոռուպցիան կառավարությունում, կապիտալների լվացումը, բիզնեսի կապը կազմակերպված հանցավորության հետ: «Գրել Է «պանամական փաստաթղթերի» մասին:

2016 թվականին նա մեղադրանքներ Է առաջադրել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ կոռուպցիոն կապեր ունենալու համար:

Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել Է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմեքենայի մեջ դրված ռումբի պայթելու հետեւանքով:

Հասարակայնության խորը վրդովմունքն այն բանի առնչությամբ, երբ իշխանությունները հետաքննություն Էին անցկացնում նրա սպանության գործով, ի վերջո հանգեցրեցին վարչապետ Մուսկատի պաշտոնաթողության:

20 հազար եվրոյի չափով ամենամյա մրցանակը 2021 թվականից կշնորհվի Եվրամիությունից լրագրողին կամ լրագրողների խմբին: Թեկնածուներն ու դափնեկիրը կընտրվեն անկախ հանձնաժողովի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին