-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Եվրոպական դատարանում փաստարկներ միայն Հայաստանն է ներկայացնում. Արա Ղազարյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Եվրոպական դատարանում փաստարկներ միայն Հայաստանն է ներկայացնում. Արա Ղազարյան

New Armenia.am- ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը։

Պարո՛ն Ղազարյան, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը պատերազմի օրերին՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ և ընդհանրապես, իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ երկրի համար։

-Նախ պետք է հասկանալ, թե որ ատյանում այդ հարցը պետք է բարձրացվի։ Այսօր մենք դեռ  ունենք միայն Եվրոպական դատարանը և միջպետական դատավարություն հարուցված Հայաստանի կողմից, որի շրջանակներում ներկայացվում է հարցը։ Սակայն դա կաշխատի ընդհանուր կոնտեքստի մեջ, իսկ առավել սպեցիֆիկ պետք է որ արդեն միջազգային քրեական իրավունքով այդ պատասխանատվությունը առաջացնի, բայց այսօր հասու մեխանիզմներ Հայաստանի համար չկա, եթե խոսքը իրավական պատասխանատվության մասին է։ Իհարկե, այնտեղ հայտարարություններ կլինեն իրավապաշտպան կառույցների կողմից կամ քաղաքական մարմինների կողմից, բայց կոնկրետ իրավական պատասխանատվության վերաբերյալ չկան կոնկրետ մեխանիզմներ։ Օրինակ՝ Կասետային ռումբերի օգտագործման համար կա կոնվենցիա, որն արգելում է դրանց կիրառումը, բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը այդ կոնվենցիան չեն վավերացրել, բայց անկախ այս հանգամանքից, միևնույն է բնակչության դեմ նման մասսայական ոչնչացման զենքեր չի կարելի օգտագործել։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ խախտում է, բայց իրավական պատասխանատվության համար հասու մեխանիզմ դեռ միայն Եվրոպական դատարանի դատավարությունն է, ապագայում, գուցե, այլ ատյանններում էլ լինի։

Իսկ Եվրոպական դատարանում, եթե այս մասով գործ սկսեն քննել, ի՞նչ հետևանքներ կլինեն։

-Դեռ պարզ չէ, Հայաստանը գանգատ ներկայացնելու է, թե՝ ոչ, որովհետև Հայաստանը դեռ միայն հայցի արտահայտամիջոց է ներկայացրել, եթե գանգատ ներկայացնի, ապա միջազգային պատասխանատվության հարցն է բարձրանալու, իսկ այդ փաստը կարող են օգտագործել տարբեր մարմիններ։

-Եթե Ձեր նշած կոնվենցիան չեն վավերացրել երկու պետություններն էլ, հնարավո՞ր է, որ թեկուզ Եվրոպական դատարանում, այս փաստը որոշակի հետևանքներ ունենա։

-Ո՛չ։Այսօր Եվրոպական դատարանում դեռ փաստարկներ Հայաստանն է ներկայացնում, այս առումով մենք ավելի հանգիստ կարող ենք լինել։ Ավելի առարկայական խոսելու համար՝ պետք է սպասենք, որ Հայաստանը դիմում ներկայացնի։

-Պարո՛ն Ղազարյան, Հայաստանը կարող է դիմում ներկայացնել միայն Եվրոպական դատարա՞ն՝ այս հարցի մասով։

-Սկզբունքորեն այլ դատարաններ էլ կան, որոնք հասու են, բայց չգիտենք, կդիմեն, թե՝ ոչ Հայաստանն ու Ադրբեջանը։ Բայց ոչ կոնկրետ զինատեսակի վերաբերյալ դիմում նկատի ունեմ, այլ դրա օգտագործման մեթոդի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, դրա թաքնված նպատակը՝ որն է ահաբեկչությունը։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին