3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116992 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Եվրոպական ճակատը և ՆԱՏՕ-ի շրջանակում հանդիպումներն անչափ կարևոր են՝ մեսիջների հասցեատիրոջն է ուղղվում․ Կարեն Վերանյան
Այլ Լուրեր

Եվրոպական ճակատը և ՆԱՏՕ-ի շրջանակում հանդիպումներն անչափ կարևոր են՝ մեսիջների հասցեատիրոջն է ուղղվում․ Կարեն Վերանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը կարևոր է համարում։ Նա NewArmenia.am-ի  հետ զրույցում նշեց, թե պետք է ողջունել հայկական կողմի՝ միջազգային տարբեր խաղացողների ու բևեռների հետ աշխատելու նախաձեռնողականությունը։ Վերանյանի խոսքով՝ ՀՀ նախագահը ճիշտ է ընտրել իր մեսիջների հասցեատիրոջը։

«Միանշանակ, այս ուղղությունը՝ Եվրոպական ճակատը և ՆԱՏՕ-ի շրջանակում հանդիպումները, անչափ կարևոր են։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և նրա արածների մասին ուղերձները հենց պետք է հասցեագրվի ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, զուգահետ պետք է առանձին խոսել անդամ այն պետությունների հետ, որոնք այս կամ այն չափով կարող են ճնշումների գործադրել Թուրքիայի նկատամամբ՝ զսպելու Էրդողանի հավականությունները։ Պետք է տարբեր հարթակներում բարձաձայնվեն մեր խնդիրները, տարբեր միջազգային խաղացողների մոտ ներկայացվի Թուրքիայի պահվածքը, քանի որ, եթե սա էլ չանենք, ապա ընդհանրապես անիմաստ է ինչ-որ բան ակնկալել միջազգային հանրությունից»,- ասաց նա։

Վերանյանը նկատեց, որ վերջին տարիներին միջազգային հանրությունը զսպման մեխանիզմների ու անվտանգային համակարգի արդյունավետության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, ավելին՝ վերջին տասնամյակում միջազգային իրավունքի դերակատարում ապահովելու խնդիրն էլ ունի։ Նա նկատեց, որ քաղաքական ճնշումները միայն լինում են քաղաքական ու տնտեսական հատվածային ճնշումներ։ Կարեն Վերանյանի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Թուրքիան հիմա հավակնությունները տեղայնայնացնում է Հարավային Կովկասում, քանի որ կոնսոլիդացված ու համակարգված զսպման մեխանիզմներ միջազգային հանրություն կոչվածը չունի։

«Միևնույն ժամանակ պետք է ասենք, որ մեր՝ միջազգային հանրությունից սպասելիքները մեծ չեն, սակայն հայկական կողմի՝ արտաքին աշխարհի հետ օպերատիվ աշխատելու արդյունքում հնարավոր եղավ 2 կարևոր թեզ ամրագրել՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի տեղափոխումը, որոնք Ադրբեջանն օգտագործում է Արցախի դեմ և այն, որ Արցախի դեմ ներկայիս գործողությունները ծրագրել է Անկարան։ Սրանք կարևոր թեզեր են, որոնք թե՛ պաշտոնապես, թե՛ քաղաքական հայտարարությունների տեսքով վերահաստատվում են տաբեր խաղացողների կողմից։ Այս փուլում մեզ համար կարևոր է հայտարարություններին հաջորդող գործնական փուլ ունենալ, որովհետև հայտարարությունների փուլն արդեն ավարտվել է, ու անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը կոնկրետ հստակ ու կիրառական քայլերով հանդես գա»,- շարունակեց Կարեն Վերանյանը։

Միևնույն ժամանակ տարածաշրջանային հարցերով փորձագետը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի ներսում լուրջ խնդիրներ կան, քանի որ նույնիսկ չեն կարողանում անդամ պետություններ Թուրքիայի ու Հունաստանի մեջև երկխոսություն հաստատել, լուրջ խնդիրներ կա ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերություններում։ Կարեն Վերանյանի կարծիքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի պառակտման վտանգ է հանդիսանում։

«ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, լուրջ լծակներ չունի  այս պահին Թուրքիայի դեմ այնպիսի ճնշումներ բանեցնել, որ Թուրքիան սկսի ինչ-որ կերպ առաջնորդվել միջազգային իրավունքի տարրական նորմերով։ Մյուս կողմից էլ շահերն այնքան բազմաշերտ են, որ միջազգային հանրությունում այս կամ այն հարցի շուրջ չկա կոնսոլիդացված մոտեցում, հետևաբար, ամեն մի աշխարհաքաղաքական դերակատար իր խաղն է տանում»,- եզրափակեց Կարեն Վերանյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Բացառված չէ, որ «Գորշ գայլերն» են կանգնած ահաբեկչական գործողությունների հետևում, հետևաբար, Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ ուղերձ է Թուրքիային․ Կ․ Վերանյան

Անի Գրիգորյան

Միջազգային հանրությունը պետք է համակարգված զսպող մեխանիզմներ կիրառի Թուրքիայի դեմ․ Կարեն Վերանյան

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի հայտարարություններն աստիճանաբար ավելի հասցեական են դառնում, Պոմպեոյի երեկվա հայտարարությունը դրա ապացույցն էր․ Կարեն Վերանյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին