Գլխավոր » Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը
Կարևոր

Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծո արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արյունից, որովհետև չքաշվեցի ձեզ հայտնել Աստծո կամքն ամբողջությամբ: Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով: Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին: Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քարշ տալու համար: Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշեցե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի յուրաքանչյուրիդ մեկ առ մեկ արտասուքներով խրատեցի: Եվ արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի խոսքին, նրան, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ: Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացա. դուք ինքներդ գիտեք, որ իմ և ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը: Ես իմ օրինակով ամեն ինչ ձեզ ցույց տվեցի, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ ինքն իսկ ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»: Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ մեկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղոթել: Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզով ընկնելով՝ համբուրում էին նրան: Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի համար, թե այլևս իր երեսը չեն տեսնելու: Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը: ( Գործք առաքելոց 20.25-38 )

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին