22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ․ տուժել է 8 մարդ
Այլ Լուրեր

Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ․ տուժել է 8 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ․, ծնված 1987 թ.) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ.)  մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ․-ին․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ․-ն (ծնված 1985 թ.), Արմեն Մ․-ն (ծնված 1992 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե․-ն (ծնված 2010 թ.), Արման Ե․-ն (ծնված 2014 թ.), Եվա Գ․-ն (ծնված 2011 թ.), Վարդուհի Ս․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ

Նատա Հարությունյան

ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել

Անի Գրիգորյան

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին