Գլխավոր » Երբ դիմացից լկտի պրովոկացիա է արվում, երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի․ Արթուր Դավթյանը՝ դատախազների և Խաչատուրովի պաշտպանի վեճի մասին
Իրավունք

Երբ դիմացից լկտի պրովոկացիա է արվում, երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի․ Արթուր Դավթյանը՝ դատախազների և Խաչատուրովի պաշտպանի վեճի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ես մշտապես եմ հակված եղել, որ մեր աշխատանքում մենք էմոցիաներից առավելագույնս պետք է զերծ մնանք։ Բայց ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ մարդ է, և երբ որ դիմացից ուղղակի կներեք արտահայտությանս, լկտի պրովոկացիա է  արվում, կարծում եմ՝ երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Յուրի Խաչատուրովի պաշտպանի և դատախազների վեճի մասին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին, նշելով, որ նա կողմնակալ է, ինչից հետո դատախազների և հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջև վեճ սկսվեց։

Խոսելով Կարեն Բիշարյանին հայտնած բացարկի հիմքերի մասին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ առիթ ունեցել են դրա մասին շատ մանրամասն գրավոր հրապարակում անելու, բայց երբ որ կողմը կամ որևէ մեկը հակված չէ ոչ մի կերպ լսելու կամ ընդունելու, որովհետև ինքն ունի կարծրացած իր մոտեցումները՝ անկախ նրանից հակափաստարկներն ինչքանով են հիմնավոր։

«Իսկ հակափաստարկները, կարծում  եմ շատ պարզ են։ Մի պարզ բան միայն՝ փաստական տվյալներ։ Պետք է վերջապես դատախազի աշխատանքի ճիշտ ճանաչում, ճիշտ արձանագրում արվի։ Դատախազը գործ ունի քրեական գործում առկա նյութերի հետ։ Քրեական գործում առկա նյութերը նրան թույլ են տալիս խոսել ա հետևության մասին, նա հետևողականորեն խոսելու է ա հետևության մասին, թույլ են տալիս բ հետևության մասին՝ խոսելու է բ հետևության մասին։ Դատախազն ապացույց ձեռք բերող չէ։ Դատախազը պահանջում է, որպեսզի ձեռք բերվեն ապացույցներ, իսկ եղած ապացույցներով պարոն Բիշարյանը ցույց է տվել իր դիրքորոշումը շատ հետևողականորեն։ Իսկ այդ փաստարկները, եթե ընդունելի լինեին կարծում եմ, որ դատարանն ինքն էլ դրան կարձագանքեր»,-ասաց Արթուր Դավթյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին