24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, կհաղթահարենք համաճարակը․ Փաշինյան
Այլ Լուրեր

Երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, կհաղթահարենք համաճարակը․ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս կիրառել ամենադաժան դիկտատորական մեթոդներ, որովհետև այն ՀՀ քաղաքացիների ամբողջությունն է։ Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ սխալներ է թույլ տվել Կառավարությունը համաճարակային օրերի ընթացքում։

«Ինչ-որ մենք արել ենք,  արել ենք` հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա։ Ես դա պատահական չեմ ասում, որովհետև երկար տարիներ Հայաստանում խոսվում էր հեղափոխության անելու մասին և մեր գաղափարախոսությունն էր, որ հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա ուզենա և մեր ուղերձին համապատասխան արձագանք ցուցաբերի։ Մեր մեթոդը չի փոխվել և այդ մեթոդը շարունակելու է մնալ նույնը։

Ուզում եմ ասել հետևյալը՝ երբ մենք 2019 թվականին բյուջեի նախագիծն էինք ներկայացնում, նաև կառավարության ծրագիրը, մենք ասում էինք, որ տնտեսական աճի և տնտեսական հեղափոխությանը մոդելի հիմքում քաղաքացու անհատական վարքագծի փոփոխությունն է։ Երբ տեղի ունեցավ քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխություն, տեղի ունեցավ հեղափոխություն, երբ 2019 թվականին տեղի ունեցավ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխություն, տեղի ունեցավ աննախադեպ տնտեսական աճ։ Եվ հիմա, երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, մենք կունենանք համաճարակի հաղթահարում»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ այլ մեթոդ կառավարությունը չգիտի։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

Սերինե

Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում. վարչապետ

Սերինե

Երևանում գործում է 36 կետ, որտեղ քաղաքացիներին դիմակ են բաժանում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին