7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54111 By Google Analytics
Գլխավոր » Երեկ՝ ժամը 17։00-ից սկսած, ՀՀ բեռնատարներն սկսել են հատել հայ-վրացական սահմանը
Իրավունք

Երեկ՝ ժամը 17։00-ից սկսած, ՀՀ բեռնատարներն սկսել են հատել հայ-վրացական սահմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Էկոնոմիկայի նախարարությունը ստացել է ահազանգեր Վրաստանի տարածքում գտնվող ՀՀ բեռնատարների հոսքի ու հերթերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։ Սակայն նա հավելեց, որ Վրացական կողմը փոխանցել է, որ երեկ՝ ժամը 17։00-ից սկսած, ՀՀ բեռնատարները սկսել են հատել հայ-վրացական սահմանը։

«Առաջնային նախապատվութուն են տրվել շուտ փչացող մթերքին»,- շարունակեց Աննա Օհանյանը։

Էկոնոմիկայի փոխնարար Վարոս Սիմոնյան էլ մանրամասներ ներկայացրեց  բեռնափոխադրման կարգի մասին։ Նա նշեց, որ Վրաստանի կառավարության կողմից 2 օր առաջ հրապարակվել է կարգը։

«Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխարդումներն իրականացվում են միմիայն ոստիկանության ուղեկցությամբ։  Մի անցակետից մյուս անցակետ կիրառվում է ոստիկանության ուղեկցում, իսկ մինչ ուղեկցումը մեքենաներն ախտահանվում են։ Օրինակ, երբ Մառնեուլից գնում է դեպի Լարս, այդ ժամանակ մի անգամ Մանռեուլում են ախտահանվում, մի անգամ Վերին Լարսում, այնուհետև հատում է ՌԴ սահմանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներմուծումներին փոխնախարարն ասաց, թե այս հարցում էլ Վրաստանում նոր կարգ է գործում վարորդների նկատմամաբ։

«Կիրառվում է հսկողություն, և այն վարորդները, որոնք եղել են համաճարակի ռիսկային գոտում, նրանց ընդհանրապես չի թույլատվում մտնել Վրաստան։ Մյուսներին ստուգում են, եթե անհրաժեշտություն կա, ապա հոսպիտալացվում են, եթե ոչ, ապա գնում են իրենց երկիր։ Վրաստանի վարորդներն են սպասարկում մեքենաները ու տանում վերջնակետին»,- եզրափակեց Վարոս Սիմոնյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միություն. Վարոս Սիմոնյան

Diana Amirkhanyan

Նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները

Diana Amirkhanyan

Էկոնոմիկայի նախարարությունը և «Կանգուն – փորձագետների ակումբ» ՀԿ-ն կհամագործակցեն

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին