7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » Երիտասարդը համագյուղացու տնից բանկային քարտ է գողացել ու փող կանխիկացրել
Իրավունք

Երիտասարդը համագյուղացու տնից բանկային քարտ է գողացել ու փող կանխիկացրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության Արթիկի բաժնում մարտի 17-ի երեկոյան Մեծ Մանթաշ գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ տնից գողություն են կատարել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տուն են մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել են բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։ Գողությունից հետո քարտից կանխիկացրել են 137 հազար դրամ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում Արթիկի ոստիկանները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից երկու օր անց արդյունք է տվել։

Մարտի 19-ին հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել տուժողի համագյուղացին։ 22-ամյա երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախնական տվյալներով՝ կանխիկացումից հետո քարտը նետել է աղբանոց։ Քննությամբ պարզվում են դեպքի այլ հանգամանքներ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին