13 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 27.05.2020
Գլխավոր » Երիտասարդների մասնակցությունը նկատելի աճել է քաղաքացիական ու քաղաքական գործընթացներում
Քաղաքականություն

Երիտասարդների մասնակցությունը նկատելի աճել է քաղաքացիական ու քաղաքական գործընթացներում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական, քաղաքական գործընթացներում երիտասարդների մասնակցության թվերը նկատելի աճել են: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, նշեց, որ այդ թիվն աճել է 10-12 տոկոսով: Քաղաքական անցուդարձով հետաքրքրվողների թիվն այսօր 82 տոկոս է, մինչ հեղափոխությունը մոտ 70 տոկոս էր: Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ նվազել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններում որոշումներ կայացնող երիտասարդների թիվը: Եթե նախկինում  7-8 տոկոս էր, ապա այսօր 5 տոկոս է:

«Սա բացատրում ենք այն հանգամանքով, որ երիտասարդների զգալի մասը անցել է քաղաքականություն, իսկ քաղաքացիական կազմակերպություններում նրանց փոխարեն նոր երիտասարդներ չեն եկել: Ի դեպ, վերջերս հեղափոխությունից հետո շատ հրավերներ են լինում, որ մեր երիտասարդների մեկնեն տարբեր երկրներ ներկայացնելու իրենց փորձը:  Իհարկե, բավարարված չենք երիտասարդների կազմակերպվածությամբ, և գտնում ենք, որ այստեղ անելիքներ կան»,-ասաց Ատոմ Մխիթարյանը: Նա նշեց, որ Երիտասարդների գրեթե 100 տոկոսն ակտիվ է սոցցանցերում, 80 տոկոսն էլ կամավորական աշխատանքի փորձ ունի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ձգտումներին, ապա եվրոպական կառույցների հետ ինտեգրացիային դրական է վերաբերում հարցվածների մոտ 80 տոկոսը, մոտ 65 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիային: Հայաստանից դուրս որտեղ կցանկանայիք ապրել հարցին երիտասարդների 37 տոկոսը նշել է Ռուսաստանը, 23 տոկոս՝ ԱՄՆ, 36 տոկոսը՝ ԵՄ:

Հարցումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ և հետո կրթության առնչությամբ երիտասարդների ձգտումները նույնն են մնացել: Մասնավորապես, երիտասարդների 40 տոկոսից ավելին ցանկանում է կրթություն ստանալ արտասահմանում, 28 տոկոսը նախընտրում է կրթության գործընթացի մի մասը կազմակերպել Հայաստանում, մի մասն արտասահմանում: Միայն Հայաստանում ցանկանում է կրթություն ստանալ հարցվածների 30 տոկոսը:

Ըստ հարցումների՝ ուսուցողական ծրագրերին մասնակցել է երիտասարդների 36 տոկոսը, այս ցուցանիշը մինչ հեղափոխական շրջանի տվյալների հետ համեմատ աճել է 10 տոկոսով: Ատոմ Մխիթարյանի խոսքով, սա արդյունք է նրա, որ երիտասարդական կազմակերպություններն ավելի ակտիվ են: 22-30 տարեկան երիտասարդների մոտ 45 տոկոսը կարողանում է աշխատել ուսմանը զուգահեռ:

Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ամուսնությունների տարիքն անընդհատ աճում է: Տղաների ամուսնության միջին տարիքը մոտենում է 30-ին, աղջիկներինը՝ 26: Ուշ ամուսնանալու պատճառն այն է, որ երիտասարդները ձգտում են նախ բարելավել պայմանները՝ ուսումն ավարտած լինի, լավ աշխատանք, առանձին ապրելու հնարավորություն: Դրան հասնելու գործընթացը բավական բարդ է դարձել: Ատոմ Մխիթարյանի խոսքով, պետական երիտասարդության քաղաքականության նոր ռազմավարության անհրաժեշտություն կա:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հարցումներն անցկացրել է սեպտեմբերի-հոկտեմբերի ամսիներին, մասնակցել է 800 երիտասարդ:

Նմանատիպ Հոդվածներ

Լայն իմաստով՝ հեղափոխությունը տեղի է ունեցել հենց քաղաքացուց գողացածը նրան վերադարձնելու խոստմամբ․ Արման Բաբաջանյան

Աշխեն

«Վարչապետը որևէ առնչություն չունի «Հեղափոխության պահապանների հետ», նույնիսկ չգիտենք՝ ովքեր են». խոսնակ

Diana Amirkhanyan

Ծնողների մոտ խուճապ էր առաջացել, նրանք պատրաստվում էին երեխաներին դպրոց չուղարկել. Ատոմ Մխիթարյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին