6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում
Այլ Լուրեր

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում

3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել երկրի արեւելքի Կախեթի տարածաշրջանում, հայտնել Է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը: Ստորգետնյա ցնցումը գրանցվել Է 12:35-ին Լագոդեխ քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա:

Զոհերի եւ ավելածությունների մասին տվյալներ չեն ստացվել:

Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել Է շուրջ 200 մարդու մահվան, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանի ոստիկանությունը հարցաքննում է Զուգդիդիում ազատ արձակված պատանդներին

Նատա Հարությունյան

Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում. Լաշա Դարսալիայի հայտարարությունը

Անի Գրիգորյան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին