36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ
Աշխարհ

Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել Է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ձերբակալվել Է հասարակական կարգը խախտելու եւ ցուցարարների, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվող 16 մարդ»,-հայտարարել Է մամուլի ծառայությունը: Բողոքի ակցիան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մերձակայքում անցկացվել Է հուլիսի 30-ի ուշ երեկոյան՝ Իններորդ ավայի պահքից հետո, որը սահմանվել Էր ի հիշատակ Առաջին եւ Երկրորդ երուսաղեմյան տաճարների կործանման եւ հրեական ժողովրդի պատմության մեջ մի շարք այլ ողբերագական իրադարձությունների:

«Եդիոտ Ահրոնոտ» հրատարակության տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել Է շուրջ երկու հազար մարդ: Բացի այդ, թերթը գրում Է, որ ձերբակալվածների թվում եղել Է ֆուտբոլային երկրպագուների La Familia խմբավորման առնվազն ութ անդամ, որոնք ծայրահեղ աջ հայացքներ ունեն եւ հանդես են գալիս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:

Հուլիսի 28-ի երեկոյան հարձակում Էր կատարվել Թել Ավիվում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել Է հինգ մարդ:

Ինչպես հայտնել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել Է հանրահավաքի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդ, հուլիսի 30-ի առավոտյան նրանց ազատ են արձակել՝ ենթարկելով տնային կալանքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Պաղեստինի նախագահի նվերը Երուսաղեմի հայոց պատրիարքին

Աշխեն

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին