21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում
Սոցիալական

Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պարետի ցուցմամբ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված 40 երթուղիներով, կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության շուրջ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Ապաքինվել է 43 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսով վարակվածների 6-7 տոկոսը բուժաշխատողներ են․ Արսեն Թորոսյան(տեսանյութ)

Աշխեն

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

Աշխեն

Հայկական երաժշտարվեստի ներկայացուցիչները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին