3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Երևանի բազմաբնակարան շենքերում, վերելակներում և աղբամուղներում կատարվում է ախտահանում
Սոցիալական

Երևանի բազմաբնակարան շենքերում, վերելակներում և աղբամուղներում կատարվում է ախտահանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով բազմաբնակարան շենքերում կատարվում է ախտահանում։ Մարտի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով կատարվում են բացատրական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Վերահսկվում է ողջ իրավիճակը համատիրությունների միջոցով, վարչական շրջանի աշխատակազմի միջոցով կատարվում են ախտահանումներ բազմաբնակարան շենքերում, վերելակներում»,- ասաց Հարությունյանը։

Քաղաքապետի տեղակալը հանդիպում է ունեցել նաև աղբահանության ոլորտը կոորդինացնող և ղեկավարող մարդկանց հետ։

«Ինձ տեղեկացրին, որ մաքրվում են նաև բազմաբնակարան շենքերի աղբամուղները, բունկերների հանդեպ կա հատուկ ուշադրություն։ Այն, ինչ հնարավոր է անել, ամեն ինչ արվում է և մեր ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա ռեժիմով վարչական շրջանի ղեկավարները և համապատասխան մարմինները հսկում են այդ գործընթացը»,- եզրափակեց Հարությունյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին