7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո
Այլ Լուրեր

Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Երևանում երթուղային տրանսպորտի վարորդներն առավոտյան` նախքան աշխատանքի անցնելը, պարտադիր ջերմաչափվում են: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Առավոտյան ջերմաչափումներ կատարվում են իրենց անցակետերում, որտեղ գալիս, ստանում են փաստաթղթերը, որ դուրս գան երթուղի: Որոշակի խմբի ներկայացուցիչների, այսինքն՝ տարեցներին և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առաջին իսկ օրվանից հորդորվել է աշխատանքի չգալ: Եվ այդ վարորդներն աշխատանքի չեն գալիս»,-ասաց Հարությունանը:

Նա վստահեցրեց, որ մնացած բոլոր աշխատակիցներն անցնում են ստուգում: Հարությունյանի խոսքով` այս հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

Սերինե

Ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը

Սերինե

Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում․ Արմենպրես

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին