14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումները մի քանի անգամ կրճատվել են
Սոցիալական

Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումները մի քանի անգամ կրճատվել են

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Արտակարգ դրության պայմաններում՝ Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումները մի քանի անգամ կրճատվել են, սակայն չկա մի թաղամաս, որտեղ տրանսպորտ չլինի։ Մարտի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնելով Երևանի համայնքային կառույցների հակահամաճարակային գործողությունները։

«Չկա մի թաղամաս, որը զրկվել է տրանսպորտից, ամեն տեղ էլ կա տրանսպորտ, պարզապես քանակը սակավել է: Այո, դա որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, հայցում եմ մեր ներողամտությունը»,-ասաց Հարությունյանը։

Փոխքաղաքապետը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում վիճակագրությունը այդ ոլորտում։

«Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն ունենում էր օրական շուրջ 75 հազար ուղևորափոխադրում, այս պահին ունի շուրջ 15 հազար։ Մոտ հինգ անգամ մետրոյի ուղևորների քանակը կրճատվել է։ Նույնկերպ ավտոբուսներում․նախկինում 70 հազար էր ուղևորների քանակը, այժմ 20 հազար ուղևոր է։ Մինչև այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500 ավտոբուս է դուրս գալիս»։

Հարությունյանը հայտնեց, որ պարետատան կամ առողջապահության նախարարության ցուցումով տրանսպորտի 60-ն անց վարորդները, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, մնում են տանը և չեն աշխատում։

Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ տրանսպորտը քաղաքապետարանի կամ մասնավորի սեփականությունն է, բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մի ՓԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որը պրոֆեսիոնալ կատարում է ախտահանում՝ միջազգային նորմերին համապատասխան»,- եզրափակեց Հարությունյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Երևանն արդեն 6 հատ փոշեկուլ ունի

Սերինե

Պուլտը ոսկու գին ունի, արգելափակոցների տեղադրման գործը` hսկողությունից դուրս. «Ժողովուրդ»

Աշխեն

«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելուն

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին