22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101049.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Երևանի Նորաշեն թաղամասում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Քաղաքականություն

Երևանի Նորաշեն թաղամասում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 4-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին:

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված 1983 թ.) շարժիչի հատվածն ու սրահը, ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Հովիկ Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ Հոդվածներ

Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ

Նատա Հարությունյան

Միջպետական նշանակության ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվում

Նատա Հարությունյան

ՔՏՀԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին