7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » Երևանի քաղաքապետարանում ընդունում են, որ տրանսպորտի վիճակը վատթար է, բայց ոչ կոլապսային
Այլ Լուրեր

Երևանի քաղաքապետարանում ընդունում են, որ տրանսպորտի վիճակը վատթար է, բայց ոչ կոլապսային

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանում արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտի վիճակը վատթար է, սակայն ոչ կոլապսային: Կոլապսային, ծայրահեղ դեպքերի համար քաղաքն ունի ռեզերվային ավտոբուսներ: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե Երևանի քաղաքային իշխանությունը որքանով է պատրաստ հնարավոր տրանսպորտային կոլապսին և ինչ այլընտրանքային տարբերակ կա քաղաքացիների փոխադրումը կազմակերպելու համար, եթե մասնավոր փոխադրողները դադարեցնեն աշխատանքը:

«Եթե հանկարծ այդպիսի իրավիճակի հասնենք, ապա Երևանի քաղաքային համայնքի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային ավտոբուսներ: Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային ծայրահեղ իրավիճակներից խուսափելու համար: Մենք, իհարկե, հիմա տրանսպորտի հետ կապված ունենք լարված և վատթար վիճակ, բայց կոլապսից հեռու ենք»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց` այն դեպքերում, երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, նաև այդ ռեզերվի միջոցով աշխատանքը վերականգնվում է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին