33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82044.8 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան․ Հայկ Մարության
Այլ Լուրեր

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան․ Հայկ Մարության

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ այսօր մեծ կազմով ներկա եք՝ ավագանու 51 անդամ, շնորհակալ եմ նաև նիստին դիմակներով ներկայանալու համար։ Սկսած մարտ ամսից թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ, ավագանու նիստերին բոլորը եղել են դիմակներով։ Մենք պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ»,- նշեց Մարությանը։

Նա տեղեկացրեց, որ, չնայած դրան,  քաղաքապետարանում կան կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր, սակայն դրանք շատ քիչ են։

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 402 դեպք, որոնցից 3 220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նմանատիպ Հոդվածներ

«Յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին». Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

Սերինե

«Մոտեցումը պետք է լինի գերլուրջ». քաղաքապետ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

Սերինե

Երևանում շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին