3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Երևանի քաղաքապետի տան «պրարաբը» պետ է դարձել. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Երևանի քաղաքապետի տան «պրարաբը» պետ է դարձել. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին հաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։

 Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երեւանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երեւանի քաղաքապետին կամ նրա կնոջը:

Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպես ասած պրարաբն է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երեւան քաղաքում: Մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչո՞ւ մենք Երեւանում հեղափոխություն չենք նկատում:

«Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երեւանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները… : Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում: 4,5 -5 սմ տաշում ենք ասֆալտը եւ նոր ասֆալտ ենք փռում»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Սերինե

Քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ կենտրոնակայանի կառուցումը

Սերինե

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել մայթերը ձնից և սառույցից մաքրող տեխնիկա

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին