Գլխավոր » Երևանի և «Արաս» տնտեսական գոտու համալսարանների միջև կլինեն փոխայցելություններ
Տնտեսություն և Բիզնես

Երևանի և «Արաս» տնտեսական գոտու համալսարանների միջև կլինեն փոխայցելություններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտում գործող համալսարանները զբոսաշրջության կրթական ծրագրերի շրջանակում համագործակցելու են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Սոցիալական գիտություններ և սերվիսի ֆակուլտետի հետ:

Հանդիպումը տեղի էր ունեցել «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտում գործող Թեհրանի պետական համալսարանի մասնաճյուղում:

Հանդիպմանը իրանական կողմից ներկա էին «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտում Թեհրանի պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտոր Դոկտոր Էմամ Ջոմեն, Թավրիզի պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտորը պարոն Դոկտոր Հոսեյնին, Հադիշահրի «Փայամե Նուր» համալսարանի ռեկտոր պարոն Դոկտոր Նաջաֆզադեն, Ջուլֆայի «Փայամե Նուր» համալսարանի կրթական բաժնի պրոռեկտոր Ազիմին և ԻԻՀ տարբեր համալսարանների այլ ներկայացուցիչներ:

Հայկական պատվիրակության մեջ ընդգրկված էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Իրանի բաժնի պատասխանատու Արմեն Իսրայելյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի աշխատակից Էմմա Բեգիջանյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Սոցիալական գիտություններ և Սերվիսի Ֆակուլտետի դեկանի տեղակալ Աննա Մարմարյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պարսից լեզվի դասախոս Արմինա Սարգսյանը:

Հանդիպման սկզբում նախ «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտում գործող Իրանի Իսլամական Հանրապետության համալսարանների մասնաճյուղերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց համալսարաններում առկա դասընթացները և շեշտադրում կատարեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանն ու իրենց պատրաստակամությանը:

Այնուհետև Աննա Մարմարյանը ներկաներին ներկայացրեց իրենց հաստատության կրթական ծրագրերը:

Կողմերը պայմանավորվեցին գործնական համագործակցություն ձևավորելու համար համատեղ քննարկումների արդյունքում կազմել համագործակցության հուշագիր: Հուշագիրը միտված է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Տուրիզմ և Սերվիս մասնագիտության գծով հնարավոր փոխհամագործակցության զարգացմանը՝ դասախոսների փոխայցելություններ, ուսանողների ակադեմիական շարժունություն, ինչպես նաև համատեղ գիտական քննարկումների, հանդիպումների, ելույթների կազմակերպմանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին