19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108211.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է գետը
Այլ Լուրեր

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է գետը

Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 02։08-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 153-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սևակ Խ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել «Դարբ» գետի ափամերձ հատվածում:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը․ ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Նատա Հարությունյան

Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ՃՏՊ-ի պատճառով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին