8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը
Այլ Լուրեր

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը։ Տուժածներ չկան:

Ինչպես տեղեկացանք ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորակից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին