18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
Այլ Լուրեր

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ Հոդվածներ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

Անի Գրիգորյան

Զարեհ Սինանյանը մանրամասներ ներկայացրեց Բեյրութի պայթյունից հետո Լիբանան կատարած այցից

Նատա Հարությունյան

Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին