24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Զաքիր Հասանովն ընդունել է՝ ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է. ՊՆ Խոսնակ
Կարևոր

Զաքիր Հասանովն ընդունել է՝ ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է. ՊՆ Խոսնակ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:

Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին

Սերինե

Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է․ Արմենպրես

Աշխեն

Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին