27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ փոխադրամիջոցը
Աշխարհ

Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ փոխադրամիջոցը

Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ճանապարհորդների համար որ փոխադրամիջոցն Է առավել անվտանգը: Այդ մասին հաղորդում Է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1300 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ հարցման մասնակիցների քառորդ մասից ավելին (29 տոկոսը) իրենց առավելապես պաշտպանված Է զգում ինքնաթիռում: Հնարավոր Է՝ դա բացատրվում Է նրանով, որ հարցվածների երկու երրորդը կարծում Է, թե հանրանավի սալոնը կարծես ավելի հեշտ Է ախտահանել, քան գնացքի վագոնը, նշում են փորձագետները: Համավարակի ժամանակ ե՛ւ օդանավակայանը, ե՛ւ կայարանը անվտանգության մակարդակով միանման են թվում հարցման մասնակիցների 40 տոկոսի համար: Դրա հետ մեկտեղ 30 տոկոսն ասել Է, որ օդային նավահանգիստներում ավելի լավ են պահպանվում հատուկ միջոցառումները, եւ նույնքանն Էլ իրենց առավել հարմարավետ են զգում երկաթուղային կայարաններում: Զբոսաշրջիկների կեսից պակաս մասը (44 տոկոսը) կարծում Է, որ ճանապարհորդության ժամանակ դիմակներ կրելը պարտադիր Է: «Կարելի Է նաեւ առանց դրա» պատասխանը տվել Է հարցվածների 33 տոկոսը:

Եվս մեկ երրորդը պատասխանել Է. «Ինձ համար միեւնույն Է»: Միեւնույն ժամանակ գնացքով ճանապարհորդների 70 տոկոսը պատմել Է, որ դիմակ Է կրում ողջ ուղեւորության ընթացքում: Յուրաքանչյուր հինգերորդը չի պահպանում դիմակի ռեժիմը: Ձեռնոց Է կրում ուղեւորների 53 տոկոսը, 37 տոկոսը դրանց անհրաժեշտությունը չի տեսնում: Յուրաքանչյուր տասներորդը կողմնորոշվում Է շրջապատի մարդկանց թվով. որքան շատ են նրանք, այնքան ավելի պատրաստակամությամբ են հարցվածներն օգտվում պաշտպանիչ միջոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանում առաջին զբոսաշրջիկներին են դիմավորել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո

Անի Գրիգորյան

Զբոսաշրջիկները պատմել են՝ որտեղ նրանք կցանկանան հանգստանալ սահմանները բացելուց հետո

Նատա Հարությունյան

Ո՞ր միջազգային ուղղություններն են վերաբացվում զբոսաշրջիկների համար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին