19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107651.2 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են Հայաստանի մշակույթը հանրահռչակող պաստառներ
Այլ Լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են Հայաստանի մշակույթը հանրահռչակող պաստառներ

 Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են պաստառներ: Դրանց վրա նշված  QR կոդի միջոցով մեր երկիր ժամանող զբոսաշրջիկները կարող են ինֆորմացիա ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող արգելոց- թանգարանների վերաբերյալ:

Այս մասին «YouTube»-ում տեսանյութի միջոցով հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Մի քանի օր է, ինչ ՊՈԱԿ-ը  «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում  տեղադրել է բավականին գեղեցիկ և մեզ համար  շատ կարևոր ցուցանակ: Նպատակն այն է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարողանան QR կոդով կապվել ՊՈԱԿ-ի կայքին և այնտեղից ստանալ բավականին հարուստ տեղեկատվություն  մեր կազմակերպության տնօրինության տակ գտնվող արգելոց-  թանգարանների վերաբերյալ: Սա մեր հուշարձանների հանրահռչակմանն ուղղված մի նոր ակցիա է, որը շարունակություն է ունենալու նաև Երևանի  մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Թարվերդյանի հավաստիացմամբ՝ եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա, պաստառներ կտեղադրվեն նաև բազմաթիվ այլ քաղաքների միջազգային օդանավակայարաններում:

Նմանատիպ Հոդվածներ

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարկել է կանոնավոր ավիաչվերթերի ցանկը

Նատա Հարությունյան

ԱՀԿ-ի կողմից իրականացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատրաստվածության գնահատում

Սերինե

Թող փողոցների սովետական անունները փոխեն. մտավորականները` «Զվարթնոցը» Ազնավուրի անունով կոչելու մասին. «ՀԺ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին