Գլխավոր » Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր
Քաղաքականություն

Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ի Կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝  այսօր տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են վերը նշված հանդիպմանը բարձրացված հարցերին, ջերմ, աշխատանքային մթնոլորտում քննարկել պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ:

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին