23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Էդպես միանշանակ չի կարելի ասել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է, չի տապալվել. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
Այլ Լուրեր

Էդպես միանշանակ չի կարելի ասել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է, չի տապալվել. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը NewArmenia.am-ի հետ զրույցում, պատասխանելով կորոնավիրուսի դեմ պայքարը քննող հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին հարցին, չբացառեց, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում հնարավոր է լինեն որոշակի վերլուծություններ՝ դրանցից բխող փոփոխություններով: 

Փոխարենը Զեյնալյանը «բացարձակ որևէ մտավախություն չունի», որ հնարավոր է հանձնաժողովը քաղաքական շահարկումների հարթակ դառնա, քանի որ ԲՀԿ-ն դրա ստեղծման առաջարկով հանդես եկավ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրվեց: «Շահարկումներ միշտ էլ կարող են լինել, հանձնաժողովում ներգրավված են լինելու «Իմ քայլի» 7 պատգամավոր, 3-ը ԲՀԿ-ից, 2-ը ԼՀԿ-ից»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, թե հանձնաժողովի «Իմ քայլի» անդամները թույլ չեն տա, որ լինեն մանիպուլացիաներ:

Մեր հարցին, թե իր կարծիքով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվե՞լ է, թե՞ ոչ, Զեյնալյանը պատասխանեց. «Էդպես միանշանակ չի կարելի ասել՝ տապալվել է, չի տապալվել: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշել՝ ինչպիսի միջացառումներ իրականացնի համաճարակի դեմ պայքարի այս ժամանակհատվածում, և յուրաքանչյուր պետություն արձանագրել է այս կամ այն արդյունքը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Զեյնալյանը նպատակահարմար չի համարում համավարակի ընթացքում դրա դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելը

Սերինե

Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը

Սերինե

Մեղավորներ պետք չէ փնտրել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է․ Նարեկ Զեյնալյանը՝ վիրուսի տարածման մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին