13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Էդ որ ասում եք գնաճ չկա, գնաճ չի է՝ սուպերգնաճ է․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Քաղաքականություն

Էդ որ ասում եք գնաճ չկա, գնաճ չի է՝ սուպերգնաճ է․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Որոշ տնտեսվարողներ այս իրավիճակում անբերխղճություն և ախորժակի մեծացում են դրսևորում՝ չհիմնավորված գներ սահմանելով: Թեև կառավարության արտակարգ նիստում հայտարարվեց, որ պետք է վերահսկողություն իրականացվի, որպեսզի գնային տատանումներ չլինեն, սակայն ունենք մի իրավիճակ, երբ և՛ առաջնային անհրաժեշտության ապրանքները, և՛ բժշկական ապրանքները, մասնավորապես, դիմակները, ալկոգելը գնի կտրուկ աճ են գրանցել»,- ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հատուկ նիստի ժամանակ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «Եթե երկու ամիս առաջ ունեինք ալկոգել արտադրող երեք ընկերություն և 100 մլ-ի դիմաց քաղաքացին վճարում էր 350 դրամ, այսօր ունենք 11 արտադրող ընկերություն, բայց գները կտրուկ աճել են: Դեռ ավելին, երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ մարզերից մեկի դեղատներից մեկում մարդիկ բարձր գնով ձեռք են բերել ալկոգել, որի վրա ոչ բաղադրությունն է գրված, ոչ էլ արտադրող ընկերության անունը: Կարծես տարան էլ նախկինում օգտագործված է եղել: Առաջարկում ենք  պարետատանը, որ րոպե առաջ որոշում կայացնի և շուկայի լիարժեք վերահսկողական գործառույթներով օժտի համապատասխան մարմիններին»։

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ լրացնելով գործընկերոջն ասաց հետևյալը․ «երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն էր խոսում, վիճելի բաներ էր ասում, թե ամեն ինչ վերահսկելի է, գնաճ չկա։ Ուրեմն բանջարեղենի շուկան գնացեք մի հատ նայեք՝ ինչ է կատարվում։ Էդ որ երեկ խոսում եք, ասում եք՝ չկա գնաճ: Գնաճ չի է, դա սուպերգնաճ է։ Այսօր առավոտյան մոնիտորինգ եմ արել  քաղաքի կենտրոնի 12 դեղատներում։ Մի տեղ նույն գրամանոց ալկոգելը վաճառվում է 250 դրամով, մի տեղ 450 դրամով, մի տեղ ընդհանրապես 700 դրամով է վաճառվում: Ու որ հարցնում ես, էդ աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ, չի հասկանում՝ ինչ ասի, միասնական գին պիտի լինի, չէ՞։ Այսինքն, այդ հանձնաժողովը դրանով պետք է զբաղվի, ոչ թե մեզ խորհուրդ տա, թե մենք ինչպես պիտի ապրենք»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք,  որ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում էր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, առկա խնդիրները և ներկայացնում դրանք հաղթահարելուն միտված առաջարկներ:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ինձ իրական օգտատեր կոչ էր անում հրապարակում վառել, ինչպես Ժաննա դը Արկին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan

Զոհրաբյանն առաջարկում է օրենքով սահմանել դատավարության ողջամիտ ժամկետները

Աշխեն

Մանիպուլյացիա է, ժողովրդին քարշ են տալիս ընտրատեղամաս. Նաիրա Զոհրաբյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին