26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100214.4 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում
Այլ Լուրեր

Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում

Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը:

Ըստ այդմ, այսօր առավոտյան Հասանովը գտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:

Ըստ այդ, Հասանովի՝ բելգրադում ձերբակալվելու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունը հերքվել է:

Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայիում դեսպանի պաշտոնից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին