17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ
Սոցիալական

Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Արտակարգ դրության շրջանակներում տեղաշարժի սահմանափակումների օրերին անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային ձևաթղթի հավելվածում տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները:

Այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացված են:

APP 16 հավելվածը ստեղծվել է X-Tech ընկերության կողմից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Նմանատիպ Հոդվածներ

Թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Հայկ Մհրյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին