7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Աշխարհ

Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել Է պայթեցնել կոթողը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունում (Sete):

«Այսօր առավոտյան տարահանում Է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի Է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան երկար կտեւի տեսչական ստուգումը:

Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված Է ոստիկանության կողմից: Պարագծի պահապնումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին