10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով
Այլ Լուրեր

Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Այս մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով եւս անգամ հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան. ոստիկանությունը մանրամասնում է Էջմիածնի սպանության դեպքը

Աշխեն

Էջմիածնի բուժաշխատողները ծաղիկներ ու քաղցրավենիք են ստացել որպես իրենց աշխատանքի երախտիք

Diana Amirkhanyan

Էջմիածնում ամենօրյա կտրվածքով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին