33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82028.8 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Էստոնիայի դրամաշնորհը ՔՈԱՖ-ին՝ հանուն համավարակի հաղթահարման
Այլ Լուրեր

Էստոնիայի դրամաշնորհը ՔՈԱՖ-ին՝ հանուն համավարակի հաղթահարման

հետևեք մեզ նաև Telegram-ում

Էստոնիայի Հանրապետությունը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ) €28 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրում, որը ծառայելու է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2020 թ․ հուլիսին։

Որպես Եվրոպական միության հումանիտար ծրագրի զարգացում, երբ Լոռու մարզի 26 բուժհաստատությունների տրամադրվել են վարակի տարածումը կանխող պարագաներ, Էստոնիայի դրամաշնորհն ուղղվելու է նույն համայնքներում բժշկական նորագույն պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը:

Դրանք ներառում են 1 կենսաքիմիական անալիզատոր Լոռու մարզի համար, 2 փոքր շարժական ուլտրաձայնային սարք, BP տոնոմետր, գլյուկոմետր՝ շաքարի չափող սարք, և զարկերակային օքսիմետր, ինչպես նաև անհրաժեշտ պարագաների հավաքածու՝ ձեռնոց, ախտահանող միջոցներ, հեռավար ջերմաչափեր, պաշտպանիչ ու շնչող դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ։

«Էստոնիան մեծապես կարևորում է կորոնավարակի ճգնաժամի այս պայմաններում համերաշխության դրսևորումը և ձեռք մեկնելը աջակցության կարիք ունեցող գործընկեր երկրներին։ Այս պահին Հայաստանը ջանադրաբար պայքարում է վարակը հաղթահարելու համար, ու մենք հույս ունենք, որ մեր ներդրումը Եվրամիության արագ արձագանքման մեխանիզմին՝ Լոռու մարզում բժշկական կենսական անհրաժեշտության սարքավորումների ձեռքբերման նպատակով, Հայաստանի կյանքում թեև փոքրիկ, բայց դրական փոփոխություն կբերի»,- նշում է  Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը։

Գյուղական համայնքների բուժհաստատությունները տեղական միակ կառույցն են, ո ապահովում են բնակիչների առողջությունն ու անվտանգությունը COVID-19 տարածման կանխարգելման և կառավարման ճանապարհին։

«Ասիմպտոմ վարակակիրների թվի աճին զուգահեռ՝ նրանց բուժումը վերահսկող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետները հայտնվում են ամենավտանգավոր գոտում։ Եվ այս պարագայում գյուղական բուժկետերի, ամբուլատորիաների ու առողջության կենտրոնների ամրապնդումն ու ապահովագրումը հրատապ է դառնում և կենսական»,- ընդգծում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ՔՈԱՖ-ը վստահելի գործընկերոջ համբավ է վայելում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության արդեն երրորդ ծրագրով։ Էստոնիայի Հանրապետության այս աջակցությունից բացի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՔՈԱՖ-ը մարդասիրական բացառիկ օգնություն է ցուցաբերել Լոռու մարզի 28 համայնքի 1000 ընտանիքի և գյուղական 26 բուժհաստատությունների, իսկ Ավստրիական զարգացման գործակալության օժանդակությամբ Շիրակի մարզում ՔՈԱՖ-ի շահառու 7 գյուղերի բուժհաստատություններ և 180 խոցելի ընտանիք առաջին անհրաժեշտության պարենի և պարագաների աջակցություն են ստացել։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։

Նմանատիպ Հոդվածներ

Էստոնիան Լոռու բուժհաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին