-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար
Աշխարհ

Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին քննադատել Է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Մակրոնը մեծ ճառով հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին:

Ֆրանսիայի իշխանություններն իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը նաեւ գաղափար Է արտահայտնել Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա «լուսավորյալ իսլամ» կառուցել երկրում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է Ֆրանսիայում իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման հսկողությունը: «Վերջին ժամանակներս հայտնվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ֆրանսիական իսլամը», «եվրոպական իսլամը», «ավստրիական իսլամը»:

Բայց Մակրոնի իսկական նպատակը մուսուլմանների հետ հաշիվ տեսնելն Է: Նրանք ցանկանում են ստեղծել հակաիսլամական համակարգ, որի դեպքում կրոնական արարողությունները կարելի Է անցկացնել միայն տանը, որի դեպքում արգելվում են կրոնական խորհրդանշանների օգտագործումը: Այդպիսի համակարգի անվանումը ոչ թե ժողովրդավարություն Է, տոտալիտարիզմ»,-ասել Է Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության տեսախորհրդաժողովի ժամանակ իր ելույթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին

Անի Գրիգորյան

Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ, գործող իշխանության դեպքում դա ահնար է. Եթքին

Անի Գրիգորյան

Պոմպեոն չի հանդիպի Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին