21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան
Քաղաքականություն

Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Արևելագիտության ինստիտուտի» տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը չի կարող ասել, թե ինչ էր ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցում  պատրաստակամություն էր հայտնում ՀՀ-ին օգնելու։ Նա NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, թե, իրականում, պարզ չէ ինչ են խոսել։

«Չես կարող որևէ գնահատական տալ, քանի որ մենք գիտենք այն, ինչ  փոխանցել է Պատրիարքը, բայց մենք չգիտենք, թե ինչ է Էրդողանն ասել ու ինչպես է ասել։ Դատողություն անել մի բանի մասին, որը մենք չգիտենք, անիմաստ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ՀՀ իշխանություններ պետք է պատասխանեն Թուրքիային, անգամ, եթե օգնությունը չեն ընդունում, Սաֆրաստյանը նշեց․ «Որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել  Էրդողանի կողմից՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, հետևաբար, արձագանքելն իմաստ չունի։ Եթե նա իսկապես օգնության ձեռք էր ցանկանում մեկնել, ապա պետք է պաշտոնապես հայտարարեր, հրապարակային ելույթով դիմեր ՀՀ իշխանություններին»։

Թուրքագետն, անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանի ու Թուրքիայի մեջ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ այդ ժամանակ խողովակի դեր կարող է  ստանձնել եկեղեցին, շեշտեց․ «Այս հարցում դիվանագիտական խողովակ ունենալու անհրաժեշտություն չկա, քանի որ ահրաժեշտության դեպքում Էրդողանը կարող էր կոչով դիմել ՀՀ ղեկավարությանը, հրապարակային կարող էր դիմել, նամակ գրել։ Եթե այս ամենը չի արվել, ապա արձագանքելու իմաստ էլ չկա»։

Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով հարցին, որ Թուրքիային մեղադրեցին կորոնավիրուսի պայմաններում իտալացիներից ու իսպանացիներից դիմակներ և այլն «գողանալու» մեջ, ասաց, թե մամուլը տարբեր բաներ կարող է գրել, սակայն պետք է հետաքննություն իրականացվի, քանի որ այս փաստը հաստատված չէ։

Հիշեցնենք, որ  Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրուց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ, որտեղ  Հայաստանին դեղորայքով օժանդակելու պատրաստակամություն է  հայտնել։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 952 նոր դեպք

Սերինե

Ցեղասպանությունն ընդունելով՝ կդավաճանեն իրենք իրենց․ Թուրքիան վախենում է պատասխանատվությունից․ Ռուբեն Սաֆրաստյան

Սերինե

Աշխարհում հիմա իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները․ Ռուբեն Սաֆրաստյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին