20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68975 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Էրիկ Գրիգորյանի ներկայացրած նախագծից դժգոհ են. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Էրիկ Գրիգորյանի ներկայացրած նախագծից դժգոհ են. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պատրաստվում են դիմում ներկայացնել Ազգային ժողով` դժգոհելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործողություններից: Բանն այն է, որ Էրիկ Գրիգորյանը արտակարգ իրավիճակի այս օրերին գաղտնագողի նախագծեր է հաստատել տալիս կառավարության նիստում` սահմանափակելով տեղեկություն ստանալու ՀՀ քաղաքացու, ՀԿ սեկտորի եւ լրագրողների իրավունքները:

Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, համաձայն որի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ Ստացվում է, որ, օրինակ, լրագրողները կամ նույն ՀԿ-ները շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկումների»։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը

Աշխեն

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Diana Amirkhanyan

Մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու․ Էրիկ Գրիգորյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին