15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » «Ընդդիմություն»-կորոնավիրուսը
Քաղաքականություն

«Ընդդիմություն»-կորոնավիրուսը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադեկվատական Արթուր Դանիելյանի երեկվա սադրանքը մի այլ կերպ հասկանալի է՝ հավասարակշռությունից հանել իշխանությանը։ Արթուրը մի հոգի չէ։ Մայր հայհոյելու այսպիսի ակցիաները լինելու են շարունակական։ Սադրանքները չեն դադարելու։

Ադեկվատականներին հանձնարարված է սահմանափակվել բառերով։ Արթուր Դանիելյանը ծանր հրետանի է, նա պատրաստ է մտնել անբարոյական պայքարի մեջ։ Հայհոյանքը լինելու է «քաղաքական պայքարի» լավագույն տեխնոլոգիան։ Ամբողջ մամուլը պետք է ողողվի իշխանության և «ընդդիմության» ձեռնամարտերի խրոնիկայով, մանրամասներով։ Նախահարձակությունն ադեկվատականներին արգելված է՝ հայհոյում ես ու քաշվում մի կողմ։ Բռունցքները նրանք նախատեսել են ինքնապաշտպանության համար։

Ի՞նչ պիտի անի Ալեն Սիմոնյանը։ Պիտի մանրամասն բացատրի, թե ինչպես չկարողացավ տիրապետել իրեն։ Բայց դա արդեն մի բան է, որն ադեկվատականներին հետաքրքիր չէ, նրանք թատերաբեմում են միայն «քրֆելու» ու աղմուկ ապահովելու համար։ Ի՞նչ հարց են լուծելու սրանով։ Այսպիսի 4-5 դեպք և քրեական գործեր են հարուցվելու հենց սադրանքին տրվողների հանդեպ, քանզի ո՞վ է դիմանալու մայր, ընտանիք հայհոյողի «մռթին» հասցնելու գայթակղությանը։ Մարդիկ իշխանության հետ կռվում են ազգային մենթալիտետով։ Նրանց զենքը մենթալիտետն է։ Բայց դա չի նշանակում, թե միայն հայհոյելու են։ Ուրիշ բաներ էլ կմտածեն։ Կհետապնդեն, ինչպես դատավոր Դանիբեկյանին էին հետապնդում, չգիտեմ ինչ կանեն, բայց նրանք մտածում են այսպես՝ հայ տղամարդը տաքարյուն է, հենց այդ տաքարյունությունն էլ կօգտագործենք նրա դեմ։

Պարզ է, չէ՞, որ եթե Արթուր Դանիելյանի մորը Ալեն Սիմոնյանը դարձներ հայհոյանքի թեմա, դրա համար հենց Արթուրի բռունցնքներով պատասխան կտար։

Հետևաբար ի՞նչպես վարվի այս իշխանությունը։ Փաշինյանն ասել է, որ բռնությունը նոր Հայաստանում տեղ չունի։ Նշանակում է՝ իշխանությունն էդ պրակտիկան դնում է մի կողմ, Գավառի դեպքերը դրա ապացույցն էին՝ ոստիկանությունը հրաժարվեց որևէ կերպ խառնվել իր աչքի առաջ ծավալվող բռնություններին, որտեղ պետությունը չկար։

Պետությունը հայհոյանքը քրեականացնել չի կարող, բայց կարող է մտցնել վարչական իրավախախտումների մեջ, թեպետ դա էլ հազիվ թե կանգնեցնի «ընդդիմադիրներին»։ Փողն ի՞նչ է, որ Արթուր Դանիելյանի կամ Նարեկ Մալյանի փոխարեն չվճարեն Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը։ Միայն թե մթնոլորտ պղտորվի, միայն թե ժողովուրդը հոգնի իշխանություն-«ընդդիմություն» գզվռտոցից։ Նրանց հիմնական զենքը հենց «ընդդիմադիր» լինելն է։ Իշխանությունն իր ներսում պետք է հայտարարի վարքականոնի արտակարգ դրություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Բոլորը պետք է պատրաստ լինեն, որ իրենց ներքաշելու են սադրանքի մեջ։ Այսպիսի «ընդդիմությունը» կորոնավիրուս է, նա ինքն է պարտադրելու իր անբարոյականությունը։ Ալեն Սիմոնյանը սրա առաջին զոհերից էր։

Իշխանությունը պետք է ընդունի, որ քանի դեռ ինքը քաղաքական ընդդիմություն չունի, պետք է հաշտվի որ իր հակառակորդը հակահեղափոխական ընդդիմությունն է։ Իսկ հակահեղափոխության ձեռագրերում այսօր ահաբեկչություն կա, քանի որ հեղափոխությունն ինքն է հրաժարվել ահաբեկչությունից։ Ադեկվատականների ահաբեկչությունը մազոխիստական է՝ ոչ թե իրենք պետք է հարձակվեն, այլ իրենց վրա պետք է հարձակվեն։ Հետևաբար, իշխանությունը պետք է սադրանքի հատուկ դիմադրողականություն դաստիարակի իր մեջ։ Մնացածը պիտի անեն իրավապահները։ Չէ՞ որ այսպիսի ընդդիմությունը բառի բուն իմաստով դարանակալելու է իշխանավորներին։

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Եկեք պայմանավորվենք՝ COVID-ի հետ կապված հարցերը «քաղաքական խաղից» դուրս թողնել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ani Grigoryan

Լուսանկարը արված է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ․ Ալեն Սիմոնյան(տեսանյութ)

Աշխեն

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին