9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52737 By Google Analytics
Գլխավոր » Ընդհանուր շահի բացակայությունն էր պատճառը, որ ընդդիմադիր դաշտում «ոչ»-ի ճամբար չձևավորվեց. Հակոբ Բադալյան
Իրավունք

Ընդհանուր շահի բացակայությունն էր պատճառը, որ ընդդիմադիր դաշտում «ոչ»-ի ճամբար չձևավորվեց. Հակոբ Բադալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Միասնական մեկ ճակատ չձևավորվելու պատճառը, կարծում եմ, գլխավորն այն է, որ դրա համար ընդհանուր շահ էր պետք, որն ընդհանրապես գոյություն չունի ընդդիմադիր դաշտում՝ անկախ նրանից, մենք դիտարկում ենք  խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը, թե միայն  նախկին իշխող  համակարգը ներկայացնող ուժերը, որովհետև նույնիսկ այս համակարգը դիտարկելիս ընդհանուր շահ չենք գտնի այդ ուժերի միջև»,- Ձեր կարծիքով, ո՞րն էր պատճառը, որ չձևավորվեց սահմանադրական հանրաքվեի միասնական «ոչ»-ի ճամբար, NewArmenia․am-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի դիտարկմամբ՝ այդ ընդհանուր շահ հասկացությունը շատ կարևոր է քաղաքական միասնական գործընթացների համար և «սա է առանցքային պատճաը, որ այս պարագայում չձևավորվեց այդ քաղաքական ճակատը։ Այդ համատեղ պատասխանատվության խնդիրը ենթադրում է շատ ավելի ընդհանուր բաներ, որոնք գոյություն չունեն և այս պայմաններում որևէ մեկը չի ցանկանա, որպեսզի հնարավոր քաղաքական ռիսկ մնա իր ուսերին», — ասաց քաղաքական մեկնաբանն ու հավելեց, որ այս պատասխանատվությունն էր պատճառը նաև քաղաքական առանձին ուժերի՝ «ոչ»-ի ճամբարում հանդես չգալու հիմքում։ «Հակաքարոզչությունը և մասնավորապես այդ ընդդիմախոսությունը՝ երբեմն կոշտ և մանիպուլյատիվ, որ վարվում է ընդհանրապես իշխանության և այս հանրաքվեի հարցում, ինքն իրենով քաղաքական ռիսկեր չի պարունակում, բայց եթե ձևավորվեր այդ «ոչ»-ի ճակատը բոլորովին նոր իրավիճակ էր ստեղծելու»։

Գործընթացի իրավական գնահատականը չտալով, այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանն ասաց, որ ակնհայտ է «այս խնդրի լուծումը հենց հեղափոխական-քաղաքական լուծումն է և, այս իմաստով, մեծ հաշվով խնդիրը գալիս է նրանից, որ Հայաստանում չի եղել այն ամուր և հանրայնորեն ընդունելի սահմանադրական ու իրավական կարգը, որին հակասելու մասին էլ կարող ենք խոսել»։

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները նշում են, որ իշխանության միակ նպատակն է ունենալ գրպանային Սահմանադրական դատարան, քաղաքական մեկնաբանն ասաց․«Ինչպես նշեցի, քաղաքական մոտիվներն այստեղ ակնհայտ են և նոր իշխանությունը փորձում է հնարավորինս ամրացնել իր քաղաքական դիրքերը, բայց մի շատ կարևոր հանգամանք էլ կա․ նախկին քաղաքական իշխանությունն էլ ամեն գնով փորձում է իր դիրքերը ամրապնդել ՍԴ-ի ներկայիս կազմի պաշտպանությամբ, այսինքն՝ ակնհայտ է, որ քաղաքական պայքարը երկուստեք է և անցած ամիսներին երկու կողմն էլ դրսևորել են այնպիսի վարքագիծ, որ ակնհայտ է դարձել այդ կողմերի քաղաքական խնդիրը այս հարցի մասով»։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ հանրաքվեն, թեպետ առերևույթ ընթանալու է  սևի և սպիտակի տրամաբանության ներքո, բայց հենց հանրաքվեով քաղաքական գործընթացը հանգուցալուծելու որոշման հիմքում, քաղաքական մեկնաբանի համար, ավելի շատ տեսանելի է Հայաստանի համար արտաքին միջավայրում տեղի ունեցող բավական դինամիկ  և թեժ զարգացումներին դիմադրունակ միջավայր ձևավորելու մղումով «այսինքն՝ սա Հայաստանին քաղաքական ճկունություն տվող որոշակի մեխանիզմ է, ընդ որում, նշեմ՝ ցանկացած արդյունքի դեպքում։ Երբ խոսում եմ ճկունության մասին նկատի ունեմ նաև այն, որ սա մեծ հաշվով նաև վստահության հանրաքվե է ստացվում ու թույլ է տալիս հետհեղափոխական երկրորդ տարվա ժամանակահատվածում  քաղաքական իրավիճակի որոշակի վերբեռնում կատարել և, կրկին նշեմ, որ ցանկացած արդյունքի դեպքում կան սցենարներ, որոնք կարող են միմիայն ուժեղացնել Հայաստանը»։

Նմանատիպ Հոդվածներ

Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»

Սերինե

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

Հանրաքվե չի կարող լինել արտակարգ դրության ժամանակ․ վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին