27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ
Իրավունք

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ

հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: 

«Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):

Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ:

Տեղի է ունեցել սահմանային ներկայացուցչական հանդիպում` վրացական կողմի հետ:

Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ` զինծառայողների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, պետական սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պետական սահմանի պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ: ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել  սահմանապահ 1 ուղեկալ,  կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև  բարեկարգել  սահմանային ճանապարհների ցանցը` պետական սահմանի ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ-ն՝ Լեւոն Սարգսյանի կալանավորման մասին

Նատա Հարությունյան

ԱԱԾ-ն հայտնում է Սևանա լճից ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա բացահայտելու մասին

Անի Գրիգորյան

Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին